
Ալմաթիում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ:
Մինչ լիագումար նիստը կառավարությունների ղեկավարները ծանոթացել են Digital Almaty-2024 ֆորումի թվային ցուցահանդեսին՝ «Ապագայի թվային էվոլյուցիան X արդյունաբերությունը»։ Այստեղ ներկայացված են ավելի քան 300 տեղական և միջազգային ՏՏ ընկերությունների, ինչպես նաև թվայնացման առաջատար միջազգային փորձագետների թվային նախագծերը։
Ինչպես հայտնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից, հանդիպման օրակարգում ներառված է ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ներկա վիճակի և հեռանկարների քննարկում, ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործողությունների ծրագիր և ԵԱՏՄ երկրների երկաթուղիների միջև ինտեգրացիոն փոխգործակցությունը։
Նշենք, որ Ղրղզստանի նախարարների կաբինետի ղեկավար Աքըլբեկ Ջափարովը ժամանակից շուտ լքել է ԵԱՏՄ ֆորումը և մեկնել Բիշքեկ ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով։