Մոսկվան ԱՊՀ-ում պառակտման նշաններ չի տեսնում․ «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք Հայաստանը հետևել Մոլդովայի օրինակին եւվմտածել Համագործակցությունից դուրս գալու մասին:

«Հայաստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն Է ԱՊՀ-ում և համագործակցության շահագրգիռ մասնակից»,- նշել է դիվանագետը:

«Որոշակի փուլում իսկապես տեղի է ունեցել ԱՊՀ հարթակում Երևանի ակտիվության նվազում։ Սակայն, ընդհանուր առմամբ, տարվա արդյունքները կարելի է դրական համարել։ Հայկական կողմը միացել է 2023 թվականի հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կազմակերպության գագաթնաժողովի որոշումների մեծամասնությանը։ Պաշտպանել է Համագործակցության կանոնադրական մարմինների՝ անցյալ տարի ընդունված գրեթե բոլոր համատեղ հայտարարությունները»,- ասել է նա։ «Այս կապակցությամբ մենք կազմակերպությունում ինչ-որ «պառակտման» նշաններ չենք տեսնում։ Ընդհակառակը, չնայած բարդ աշխարհաքաղաքական իրադրությանը, ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունը շարունակում է զարգանալ բոլոր ուղղություններով»,- հավելել է դիվանագետը։ 

237