
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 8-ի նիտում որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին որոշում կայացրեց:
Նախագծով առաջարկվում է ընդունել Բելառուսի ՆԳՆ-ի կողմից նվիրատվության կարգով Հայաստանին հանձնված ծառայողական շներին։
Նշվում է, որ Հայաստանի ՆԳՆ ոստիկանության և Բելառուսի ՆԳՆ միջև երկկողմ համագործակցության շրջանակներում Բելառուսի ներքին գործերի նախարարության պատվիրակության այցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ծառայողական շների նվիրատվության մասին:
Նախագծի ընդունման արդյունքում կբարելավվի Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայության վարչության շնավարժության բաժնի գործունեությունը, հնարավորություն կընձեռի համալրել ավելի երիտասարդ և որակական հատկանիշներով օժտված շներով:
Խոսքը 5 գերմանական հովվաշների մասին է, որոնց անուններն են՝ «Արչի», «Նիկո», «Կերի», «Բլեիզ» եւ «Արմա»: