Թաքեր Կառլսոնը և Պուտինը խոսել են նաև Հյուսիսային հոսքը պայթեցնելու մասին։
Կառլսոն— Ո՞վ է պայթեցրել Հյուսիսային հոսքը։
Պուտին— Դուք, իհարկե: (Ծիծաղ.)
Կառլսոն—Ես զբաղված էի այդ օրը: Ես չեմ պայթեցրել։
Պուտին—Դուք անձամբ կարող եք ալիբի ունենալ, բայց ԿՀՎ-ն նման ալիբի չունի:
Կառլսոն—Դուք ունե՞ք ապացույցներ, որ ՆԱՏՕ-ն կամ ԿՀՎ-ն են դա արել:
Պուտին— Գիտե՞ք, չեմ խորանա, բայց նման դեպքերում միշտ ասում են՝ փնտրիր նրան, ով հետաքրքրված է։ Բայց այս դեպքում մենք պետք է փնտրենք ոչ միայն հետաքրքրվողին, այլ նաև նրան, ով կարող է դա անել: Որովհետև կարող են լինել շատ հետաքրքրվածներ, բայց ոչ բոլորը կարող են իջնել Բալթիկ ծովի հատակը և իրականացնել այս պայթյունը։ Այս երկու բաղադրիչները պետք է միմյանց հետ կապված լինեն՝ ով է շահագրգռված և ով կարող է։
Կառլսոն—Բայց ես այնքան էլ չեմ հասկանում: Սա պատմության մեջ ամենախոշոր արդյունաբերական ահաբեկչությունն է և, ավելին, մթնոլորտ CO2-ի ամենամեծ արտանետումը։ Բայց հաշվի առնելով այն, որ դուք և ձեր հետախուզական ծառայությունները ապացույցներ ունեք, ինչո՞ւ չեք ներկայացնում նման ապացույցներ և հաղթում քարոզչական այս պատերազմում։
Պուտին— Քարոզչական պատերազմում ԱՄՆ-ին հաղթելը շատ դժվար է, քանի որ Միացյալ Նահանգները վերահսկում է աշխարհի բոլոր լրատվամիջոցները և շատ եվրոպականների: Եվրոպական խոշորագույն լրատվամիջոցների վերջնական շահառուն ամերիկյան հիմնադրամներն են։ Դուք սա չգիտե՞ք: Հետեւաբար, դուք կարող եք ներգրավվել այս գործի մեջ, բայց դա, ինչպես ասում են, ավելի թանկ է ձեզ համար: Մենք կարող ենք պարզապես բացահայտել մեր տեղեկատվության աղբյուրները, բայց արդյունքի չենք հասնի։ Ամբողջ աշխարհին արդեն պարզ է, թե ինչ է տեղի ունեցել, և նույնիսկ ամերիկացի վերլուծաբաններն են ուղղակիորեն խոսում այդ մասին։