Ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնը հայտնել է Վլադիմիր Զելենսկու հետ առաջիկա հարցազրույցի մասին, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի 21-ի գիշերը։ Այս մասին նա հայտնել է X-ի իր էջում (նախկինում՝ Twitter):

«Կարծես թե մենք հարցազրույց ունենք Զելենսկու հետ, մենք դրան փորձում ենք հասնել արդեն երկու տարի, հատկապես Պուտինի հետ փետրվարին տված հարցազրույցից հետո»,- ասել է լրագրողը։ Նա նաև ընդգծել է, որ ամերիկացիների համար կարևոր է անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել այն հակամարտության մասին, որը փոխում է Միացյալ Նահանգների դերը համաշխարհային ասպարեզում։

Կարլսոնը հարցազրույցի թողարկման ճշգրիտ ամսաթիվ չի հայտնել:

292