Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր։
«Խոսքը Աբու Դաբիի մասին է»,- ասել է Պեսկովը լրագրողներին։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստվում է որևէ փաստաթուղթ նախապատրաստել այդ հանդիպմանը ստորագրելու համար, նա ասել է․ «Դուք իրադարձություններից առաջ եք ընկնում։ Դրա կարիքը չկա»։
Ավելի վաղ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի միջև կայացած բանակցություններից հետո, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ պետության ղեկավարը Ուիթքոֆին տեղեկացրել է նոյեմբերի կեսերին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները վերսկսելու Ռուսաստանի պատրաստակամության մասին։