ԲՏԱԱԲ նախարարի անունով կեղծ տելեգրամյան հաշիվ է բացվել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ստեղծվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի անունով բացված տելեգրամյան կեղծ օգտահաշիվ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
«Խնդրում եւ հորդորում ենք զերծ մնալ կեղծ օգտահաշվի հետ որևէ փոխգործակցությունից, չտրամադրել անձնական կամ գաղտնի տեղեկություններ և չտրվել հնարավոր մոլորեցնող գործողություններին։
Կեղծ օգտահաշիվ հայտնաբերելու կամ դրա միջոցով կասկածելի հաղորդագրություն ստանալու դեպքում խնդրում ենք այդ մասին տեղեկացնել [email protected] հասցեին և նախարարության պաշտոնական կապի մյուս միջոցներով։
Հորդորում ենք լինել զգոն և առաջնորդվել բացառապես պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկատվությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
22 Հոկտեմբեր, 2026 15:20
311
ԲՏԱԱԲ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների փոխանցման էկոհամակարգի ձևավորման տեսլականը
13 Նոյեմբեր, 2026 10:51
ԲՏԱԱԲ նախարարը ծանոթացել է Հայաստանում թվային ինքնության և վստահության ենթակառուցվածքի զարգացման հեռանկարներին
09 Հոկտեմբեր, 2026 12:06
ԲՏԱԱԲ փոխնախարարը՝ գլխավոր բանախոս «Ո՞վ է սնուցելու ԱԲ տնտեսությունը» թեմայով պանելային քննարկմանը
07 Հոկտեմբեր, 2026 11:53