Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխտանքային այցով Սպիտակի բժշկական կենտրոնում է:

Ճապոնիայի կառավարության՝ «Grassroots Human Security Projects» դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ բժշկական կենտրոնը կհամալրվի ակնաբուժական արդի սարքավորումներով (ֆակոէմուլսիֆիկացման համակարգով և եղջերաթաղանթի էնդոթելյար միկրոսկոպով):

Ծրագրով նախատեսվում է նաև տեսողական և տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիների համար ձեռք բերել տեղափոխող մեքենա։

Սարքավորումների շնորհիվ Սպիտակում հնարավոր կլինի իրականացնել կատարակտի, գլաուկոմայի և աչքի այլ հիվանդությունների վիրահատություններ:

 Ծրագիրը կծառայի Սպիտակի և հարակից 19 բնակավայրերի շուրջ 15 հազար բնակիչներին:

Նախարարը կարևորել է բուժծառայությունների մարզային հասանելիության ապահովումը:

«Ուրախ եմ, որ Սպիտակի բժշկական կենտրոնը զարգացման արագընթաց ուղի է բռնել։ Այն առաջիններից է արձագանքում առողջապահության ոլորտում մեկնարկող նոր ծրագրերին՝ ձգտելով տեղում ներդնել նորարարական մեթոդներ և ծառայություններ՝ ի շահ մարզի բնակչության։ Հատկանշական է նաև, որ կենտրոնը հայ-ճապոնական արդյունավետ համագործակցության գեղեցիկ օրինակներից է, որի նշանակությունն ու արժեքը դժվար է բառերով գնահատել»,- նշել է Անահիտ Ավանեսյանը։

Նախաարը ,Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աոքի Յուտական,

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը

շրջել են Սպիտակի բժշկական կենտրոնում:

119