Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի խոսքով՝ ԱՄՆ-ի և Հայաստանի համատեղ ղեկավարությամբ իրականացվող TRIPP նախագիծը նախատեսում է Հայաստանի հարավային հատվածով տրանսպորտային կապի ստեղծում, որը կկապի Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի, այնուհետև՝ Թուրքիայի և Եվրոպայի հետ՝ հայտնում է The Brussels Times-ը։

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ TRIPP-ի շնորհիվ Հայաստանը ևս հասանելիություն կստանա տարածաշրջանային խողովակաշարերին և երկաթուղիներին, որոնք նախկինում շրջանցում էին նրա տարածքը՝ հնարավորություն ստանալով դառնալու միջպետական առևտրի մասնակից։

Ամիրբեկովի խոսքով՝ տրանսպորտային կապերի զարգացումը խաղաղության գործընթացի կարևոր բաղադրիչ է, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական փոխկախվածության ամրապնդումը կարող է դառնալ խաղաղության լավագույն երաշխիքներից մեկը։

111