
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ Բաքուն Սյունիքը ճանաչում է որպես Հայաստանի ինքնիշխան տարածք։
BBC-ի հարցին, թե Հայաստանում մտավախություն ունեն, որ Բաքուն ցանկանում է իր վերահսկողության տակ վերցնել Սյունիքը, Էլչին Ամիրբեկովը հերքել է նման ծրագրերի առկայությունը։
«Մենք ընդունում ենք, որ սա Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Բայց մեզ համար կարևոր է իմանալ, թե մյուս կողմն ինչպես է ապահովելու միջանցքի երթևեկության անվտանգությունը»,- նշում է Ամիրբեկովը։
«Մեզ անհրաժեշտ են հուսալի երաշխիքներ յուրաքանչյուր ուղևորի անվտանգության համար, ով գնացք է նստում Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան կամ հակառակը»։
Ամիրբեկովի խոսքով՝ Բաքուն պատրաստ է բանակցությունների, բայց եթե Հայաստանը որոշի հետաձգել գործընթացը, ապա Ադրբեջանը պատրաստ է երթուղի կառուցել Իրանի տարածքով։