Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բրյուսելում գտնվող Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը տրանսպորտային կապերի զարգացումը բնորոշել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի լրացուցիչ կարևոր առավելություն՝ հայտնում է The Brussels Times-ը։

Նա առանձնացրել է ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող TRIPP նախագիծը՝ «Թրամփի երթուղին՝ հանուն տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման», որն անցնելու է Հայաստանի հարավային հատվածով։

Ամիրբեկովը երկու երկրների տնտեսական փոխկախվածությունը համարել է «խաղաղության լավագույն երաշխիքներից մեկը»։

Խոսելով Ուկրաինայի մասին՝ նա առաջարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատված խաղաղությունը դիտարկել որպես օրինակ, որը կարող է օգնել կանխել նոր բաժանարար գծերի առաջացումը։

137