Կիրակի գիշերը ռուս զինվորականները կրկին «Շահեդ» տիպի անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինային, ըստ ուկրաինական կողմի՝ վերջին օրերի ամենազանգվածային հարվածներից մեկին։ Անօդաչուները գործարկվել են Կիևի մարզում, ինչպես նաև Ուկրաինայի մի շարք հարավային և կենտրոնական շրջաններում։
Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ 45 անօդաչու թռչող սարքերից Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 40-ը, Կիևում օդային հարձակման ահազանգը տևել է երկու ժամ։ Քաղաքի վարչակազմի տվյալներով՝ բոլոր անօդաչու սարքերը խոցվել են Ուկրաինայի մայրաքաղաքին մոտենալու պահին։
Նիկոլաևում իշխանությունները հայտնել են, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է արդյունաբերական օբյեկտին, և հրդեհ է բռնկվել։ Պայթյունի հետևանքով տուժել են նաև հարակից բնակելի շենքերը։
Շաբաթ գիշերը Խարկովի նավթի պահեստին երեք անօդաչու թռչող սարքերի հարվածից հետո լայնածավալ հրդեհ է բռնկվել, ավելի քան 10 մասնավոր բնակելի շենք է այրվել, յոթ հոգի մահացել է։
Աղբյուր՝ azatutyun.am