Առաջիկայում ընթացակարգերը կանցնենք, և Անիի կամրջի շինարարությունը, վերականգնումը կմեկնարկի. Փաշինյան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եղել է պայմանավորվածություն, որ մենք պետք է համատեղ իրականացնենք նորոգումը, համատեղ նախագիծ է հաստատվել, և, որպեսզի ընթացակարգային բարդությունների մեջ չընկնենք, որոշվեց, որ թուրքական կողմը կհայտարարի մրցույթ, և հաղթած ընկերության հետ պայմանագիր կկնքի նաև Հայաստանի Հանրապետությունը։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, որ Թուրքիան արդեն ավարտին է հասցրել Անիի պատմական կամրջի վերականգնման մրցութային գործընթացը։
«Առաջիկայում այդ ընթացակարգերը մենք կանցնենք, և կամրջի շինարարությունը, վերականգնումը կմեկնարկի»,- նշեց վարչապետը։
05 Նոյեմբեր, 2026 13:33
149
Բարձր աշխատավարձ ստացողների եկամտահարկի հաշվին կավելացնենք նրանց սոցիալական կրեդիտները, ովքեր դրա կարիքը ավելի շատ ունեն. Փաշինյան
05 Նոյեմբեր, 2026 13:44
Ով փաստարկ չունի՝ Ալիևը, Ադրբեջանը, աշխարհին նայում ենք ուրիշի առաջարկած հայացքներով. Փաշինյան (տեսանյութ)
05 Նոյեմբեր, 2026 13:02
Պրոցեսը տանում է դրան, որ 2027-2028թթ. դիմենք ԵՄ-ի լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով (տեսանյութ)
05 Նոյեմբեր, 2026 12:54