Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղադրված 75 մետաղական կմախքով տերասային տախտակներով պատրաստված նստարանների վերաբերյալ զեկուցվեց, որ արտադրողի կողմից տրվել է տեղեկանք տախտակների մշակման փուլերի վերաբերյալ, սակայն ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ նստարանները և տեղադրումը չեն համապատասխանում նախագծին, իսկ որակի վերաբերյալ նշվեց, որ այն չի համապատասխանում պահանջված որակին և գնին:

Քաղաքապետը վարչական շրջանի ղեկավարին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել` դրանք վերականգնելու կամ փոխարինելու համար, նշեց` պատասխանատվությունը դրվում է  մատակարարի վրա: Քաղաքապետին զեկուցվեց, որ վերջինս պարտավորվել է 20 օրում վերացնել թերությունները:

«Պետք է խնդրեմ, որ նման դեպքերը չարձանագրվեն համացանցում, որովհետև դուք ունեք աշխատակիցներ, նրանք թերացել են, հետևապես համապատասխան կարգապահական տույժերի պետք է ենթարկվեն: Եթե երևանցիներն ինչ-որ բանի համար վճարում են, դրան պետք է պատասխանատվությամբ վերաբերվել»,- ասաց քաղաքապետը:

 

Մանրամասները տեսանյութում 

429