Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ հայկական կողմը 4 զոհ ունի։ Պաշտպանության նախարարությունից ավելի վաղ հայտնել էին 2 զոհի ու վիրավորների մասին, պաշտոնական այլ տեղեկատվություն առայժմ չի հաղորդվել։

Ըստ Քոչարյանի՝ հայկական կողմի 4 զոհն ու վիրավորը «Երկրապահ կամավորական միության» (ԵԿՄ) անդամներ են:

 

Հ. Գ. Տեղեկատվությունը հրապարակելուց հետո րոպեներ անց ՀՀ ՊՆ-ն հայտնեց հայկական կողմի կորուստների եւ վիրավորների մասին՝ 4 զոհ, 1 վիրավոր։

 

1107