Շնորհակալություն Ներքին գործերի նախարարությանը սրբազան ծառայության համար, եթե սրբազան շարժում է, ուրեմն ձեր ծառայությունն էլ է սրբազան: Այս մասին այսօր ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝  նախքան իր հարցը ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին ուղղելը, որը Ազգային ժողովում ներկայացնում էր 2023 թվականի պետբյուջեի կատարողականը:
«Կարող եք խաչակնքվել»,- ի պատասխան արձագանքների՝ ասաց Անդրանիկ Քոչարյանը:

 

Արփինե Սարգսյանը նշեց, որ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին իրականացված հարցման համաձայն՝ ՆԳՆ-ն 58 տոկոս ցուցանիշով զբաղեցրել է երկրորդ տեղը: «Բայց ասեմ, որ սա պետական մարմինների շրջանակներում առաջինն է Հանցավորության մակարդակի վերլուծության ցուցիչով Հայաստանը 137 երկրների շարքում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանն առաջինն է»,- ասաց նա:

 

1572