Արոնյանը հաղթեց Նակամուրային և դուրս եկավ Լաս Վեգասի մրցաշարի կիսաեզրափակիչ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լաս Վեգասում ընթացող Freestyle Chess Grand Slam սուպերմրցաշարի քառորդ եզրափակիչում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է ՖԻԴԵ-ի դասակարգման վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, ամերիկացի Հիկարու Նակամուրային։
Արագ խաղի առաջին պարտիաներում Արոնյանն ու Նակամուրան փոխանակվեցին հաղթանակներով, իսկ երկու բլից պարտիաներում Արոնյանն առավելության հասավ՝ 1.5։0.5 հաշվով։
Կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը կխաղա հնդիկ ուժեղագույն գրոսմայստերներից մեկի՝ Էրջուն Էրիգայսիի դեմ։ Մյուս կիսաեզրափակիչում կհանդիպեն ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան և Հանս Նիմանը։
Հիշեցնենք, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դոլար։
Աղբյուրը`ArmSport.am
18 Հուլիս, 2025 14:58
781
Մեր տարածաշրջանի համար սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան․ Լևոն Ազիզյան
26 Հուլիս, 2025 21:54
Զուսպ լինելը լավ է, բայց ընտրովի զուսպ մնալը և լռելը՝ ո՛չ այնքան. Ազարյանը՝ Տեր-Պետրոսյանին
24 Հուլիս, 2025 12:42
Արագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթեց մրցակցին
19 Հուլիս, 2025 13:11