Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դեսպան Սուրեն Բաղդասարյանն ընդունել է վիետնամական ROX Group նորարարական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքային համակարգերի, վերականգնվող էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում ծրագրեր իրականացնող ընկերության փոխտնօրեն Վու Թան Թույին։ Այս մասին տեղեկացնում են Վիետնամում Հայաստանի դեսպանությունից:

 

Փոխտնօրենը ՀՀ դեսպանին է ներկայացրել ընկերության գործունեության հիմնական ոլորտները, անցած ուղին, ինչպես նաև Վիետնամի սահմաններից դուրս իրականացրած ծրագրերը։

 

Զրուցակիցները քննարկել են ROX Group-ի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունները, մասնավորապես՝ վերականգնվող էներգետիկայի, շինարարության, ֆինանսաբանկային և սպասարկման ոլորտներում։

 

Ընկերության ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել Հայաստան գործուղել պատվիրակություն՝ հայկական կողմի հետ կոնկրետ ծրագրերի քննարկման նպատակով։

103