Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սպիտակ տունը լուսանկար է հրապարակել, նշելով, որ աշխարհը կոչ է անում Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Դոնալդ Թրամփին: Ամերիկյան կողմը կից ներկայացրել է այն երկրների առաջնորդների անունները, որոնք հանդես են եկել համապատասխան առաջարկով:

Նրանց թվում են՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Կամբոջայի, Գաբոնի, Իսրայելի ղեկավարները, Պակիստանի կառավարությունը, Ռուանդայի արտաքին գործերի նախարարը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի հետ համատեղ ասուլիսում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համոզմունք էին հայտնել, որ Միացյալ Նահանգների նախագահն արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

191