
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ պատգամավոր Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
Պատասխանատվությունից ամեն անգամ արագ հեռացող՝ հայտնի արագավազ քաղաքական գործիչը հարցազրույցում ասում է.
….«պատասխանատու կերպով հայտարարում եմ, ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼՈՒ ՀԷՑ-ը պետականացնել»։
Խելքի աշեցեք…
Էս մարդը էնքան արագ է վազվզում տեղից տեղ, էդ վազվզոցի մեջ մոռացել է իր բուն պատգամավորական գործունեության մասին և նույնիսկ տեղյակ չէ այն մասին, որ Ազգային ժողովը օրեր առաջ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու վերաբերյալ նախագիծ։
Եվ սա դեռ ամենը չէ…
Սույն անձը վստահ պնդում է նաև, որ եթե նույնիսկ հաջողվի պետականացնել ՀԷՑ-ը, ապա իշխանությունը ՀԷՑ-ի ռեսուրսը օգտագործելու է ընտրությունների ժամանակ։
Մտքի «արագավազությունը» մատնեց սույն գործչին.
ակամայից բերանից թռցրեց այն սխեման, որը կիրառել են տասնյակ տարիներ՝ ընտրությունից ընտրություն, և ոչ միայն։