
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ պատգամավոր Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
Ընդդիմությունն ու խավարը.
Ընդդիմությունն իրեն պահում է ինչպես խավարասերները՝ նրանց «կայունությունը», «կոմֆորտը» ու հարմարվողականությունը ծնվում են մթության ու խավարի մեջ , խոնավ, տհաճ ու նեխած միջավայրում։
Բայց պատկերացրեք՝ ինչ է լինում, երբ հանկարծ մի կողմից լույս է վառվում, երբ արևի շող է մտնում ներս, կամ երբ հնչում են դրական ու հույսով լի ձայներ…
Նրանք խուճապահար ցրվում են, պատեպատ են տալիս իրենց, աղաղակում՝ փորձելով գտնել ավելի խորը, ավելի մութ անկյուն՝ այնտեղ, որտեղ կրկին կարող են զգալ իրենց «կոմֆորտը»։
Նրանք ընդվզում են լույսի դեմ։ Նրանք դեմ են լավին, բարուն, դրականին, խաղաղությանը։
Եվ ամենավտանգավորը՝
փորձում են իրենց հետ այդ մութ ու խոնավ անկյուններ տանել նաև լույսին հավատացող մարդուն։
Բայց ԺՈՂՈՎՈՒՐԴԸ այլևս չի ցանկանում խավար։
Ժողովուրդը ուզում է ԼՈՒՅՍ։
Ուզում է ԿԱՅՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ։
Եվ այն լինելու՛ է։