
2022 թվականից ռուսները սկսել են ավելի հաճախ պահանջել ԱՊՀ երկրների լեզուներով կրկնուսույցների ծառայություններ, ասվում է «Վեդոմոստի»-ի՝ YouDo և Avito.uslugi մասնագիտացված որոնման ծառայությունների վերլուծության մեջ: Սրանք երկու մեծ ռուսալեզու հարթակներ են, որտեղ կրկնուսուցման ծառայությունների գովազդները տեղադրվում են ինչպես անձամբ, այնպես էլ առցանց։ Փորձագետները համեմատել են ուսուցիչների պահանջարկի աճը 2022–2024 թվականների հունվարին հրապարակված հարցումների քանակով։
Ըստ YouDo-ի՝ երեք տարվա ընթացքում ռուսների մոտ ամենաշատն աճել է հայերենի կրկնուսույցների պահանջարկը՝ 50%, ղազախերեն՝ 44%, վրացերեն՝ 41%, ադրբեջաներեն՝ 30% և բելառուսերեն՝ 25%։
Ավելացել են նաև ուսուցիչների առաջարկները. հայերենի համար՝ 256%-վ, ուզբեկերենի համար՝ 207%-ով և ղազախերենի համար՝ 14%-ով։