
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ տեղում ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են շինարարության ընթացքը՝ նախանշելով առաջիկա անելիքները: Նրանց խոսքով՝ մույթերի նորոգման աշխատանքներն ընթանում են ըստ հաստատված նախագծային լուծումների:
Նախարար Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է ընթացիկ խնդիրներով, կարևորել մասնագիտական քննարկումները՝ հուշարձանային համալիրի վերակառուցման և բարեկարգման աշխատանքները պատշաճ իրականացնելու նպատակով:
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով ԿԳՄՍ նախարարի այցերը կլինեն շարունակական: