
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի պաշտպանության ուժերը սկսել են ցամաքային հարձակում՝ Գազա քաղաքի վրա վերահսկողություն հաստատելու համար․ սա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անվանել է «Համասի» ահաբեկչական շարժման վերջին հենարանը:
Այս մասին առաջին անգամ հայտնել է Axios առցանց հրատարակությունը սեպտեմբերի 16-ի գիշերը՝ հղում անելով անանուն իսրայելցի պաշտոնյաներին: Լրագրողների խոսքով՝ երկուշաբթի՝ սեպտեմբերի 15-ի երեկոյան, տեղական ժամանակով, Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային օդային հարձակումներ են իրականացրել Գազա քաղաքի վրա:
Կարճ ժամանակ անց, ըստ պաղեստինյան լրատվամիջոցների, իսրայելական տանկերը մտել են քաղաք: AFP լրատվական գործակալությունը նույնպես հայտնել է Գազա քաղաքի վրա զանգվածային հարձակումների մասին՝ հղում անելով ականատեսներին:
Սեպտեմբերի 16-ի առավոտյան գործողության մեկնարկի մասին տեղեկատվությունը հաստատել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը: Նրա խոսքով՝ Իսրայելի բանակը «երկաթե բռունցքով» հարվածում է Գազայի հատվածի «ահաբեկչական ենթակառուցվածքներին»: