Հայաստանի ազատ ոճային հավաքականի անդամ, 61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը նվաճելուց հետո, լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով:

«Հավատում էի, որ մեդալ կնվաճեմ: Վստահ եմ՝ ավելին կարող էի: Երևի՝ փորձի պակասը խանգարեց.  Մեծահասակների պայքարում առաջին անգամ էի մասնակցում Եվրոպայի առաջնության: Լավ էի պատրաստվել: Կաշխատեմ հաջորդ անգամ փոխել մեդալի գույնը՝ ոսկով»,- ասել է Մեժլումյանը:

Նրա խոսքով՝ ամենաբարդ գոտեմարտն անցկացրել է սփոփիչում՝ վրացի մրցակցի դեմ:

Հիշեցնենք՝ բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մեժլում Մեժլումյանը մրցել է Գերմանիան ներկայացնող Նիկլաս Շտեշելի հետ և 7:5 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել: 

1099