Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանը շարունակում է պատրաստակամությունը խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ, սակայն Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները դեռևս չեն հանգեցրել առաջընթացի։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով բանակցությունների ընթացքը։

Միրզոյանը նշել է, որ կողմերի միջև խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, և Հայաստանը պատրաստ է ստորագրել փաստաթուղթը։

«Մենք ինչպես պատրաստ էինք վայրկյան առաջ սկսել այդ ուղղությամբ խորհրդակցությունները, այդպես էլ այժմ պատրաստ ենք։ Իհարկե, ցավոք սրտի, տարբեր հայտարարություններ ենք լսում ադրբեջանական կողմից։ Առայժմ առաջընթաց չկա, բայց խոսակցություն կա։ Ինչպես ցանկացած բանակցության դեպքում, համբերությամբ զինվենք և գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն խաղաղության պայմանագրի ստորագրման»,– նշել է նախարարը։

 

214