WhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
WhatsApp և Telegram սոցիալական հարթակներում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել, որոնք նախարարի հետ որևէ առնչություն չունեն։ Այս մասին հայտնում է նախարարությունը։
«Այդ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում խնդրում ենք՝
Չպատասխանել զանգերին և հաղորդագրություններին։
Չանցնել ուղարկված հղումներով և չբացել կցված ֆայլերը։
Չտրամադրել անձնական կամ ֆինանսական տվյալներ, գաղտնաբառեր և հաստատման կոդեր։
Չկատարել դրամական փոխանցումներ կամ հաղորդագրություններում ներկայացված այլ պահանջներ։
Անհրաժեշտության դեպքում արգելափակել օգտահաշիվը (Block) և բողոքարկել՝ նշելով որպես խարդախություն կամ սպամ (Report)»,- ասվում է հաղորդագրության մեջ։
04 Նոյեմբեր, 2026 10:21
118
Ժաննա Անդրեասյանը կմեկնի Մոնակո՝ մասնակցելու ԵԽ անդամ երկրների սպորտի հարցերով պատասխանատու նախարարների համաժողովին
03 Նոյեմբեր, 2026 11:04
Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը․ Ժաննա Անդրեասյան
31 Հոկտեմբեր, 2026 15:08
COP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա Անդրեասյան
24 Հոկտեմբեր, 2026 17:00