Գերծանր քաշային կարգում Վարազդատ Լալայանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
Բուլղարիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը երկամարտի 455 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը նվաճեց ոսկե, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալ:
Լալայանն արժանացել է նաև պոկում և հրում վարժությունների փոքր ոսկե մեդալներին՝ համապատասխանաբար 205 և 250 կգ արդյունքներով:
Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 437 կգ արդյունքով է հռչակվել Եվրոպայի փոխչեմպիոն (190+247): Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում 190 կգ արդյունքով դարձել է փոքր բրոնզե մեդալակիր, իսկ հրում վարժությունում արժանացել է փոքր արծաթին:
20 Փետրվար, 2024 23:45
2382
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
26 Հուլիս, 2026 14:08
Ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգը
28 Հունիս, 2026 17:17
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
21 Հունիս, 2026 13:23