ԵՄ դիտորդների թիվը էականորեն կավելանա
Վերջերս ընդունված որոշումը՝ ամրացնել Հայաստանում ԵՄ առաքելությունը և ավելացնել անձնակազմը ներկայիս 138-ից մինչև 209, վերահաստատում է ԵՄ դիտորդական առաքելության հաջողությունը և հաստատակամությունը՝ ի սատարումն կայունության և խաղաղության․ Հայաստանում ԵՄ առաքելության առաջին տարելիցին նվիրված ասուլիսում հայտարարել է առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը․
«ՀԵՄԱ–ի ընդհանուր անձնակազմը այժմ 107 հոգի է, ներառյալ՝ հայկական անձնակազմը․ նրանք ներկայացնում են 23 անդամ երկիր։ Այն ունի 48 մշտադիտարկող, ութական՝ յուրաքանչյուր հենակետում։ Առաքելությունը կայունացնող կարևոր դեր է խաղում սահմանամերձ շրջաններում»,- ասել է Ռիտերը։
Ռիտերը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը օժանդակության և աջակցության համար։
21 Փետրվար, 2024 20:14
505
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը
10 Հունվար, 2025 13:52
ԵՄ քաղաքացիական առաքելությունը Մարտի Լուցարի հետ պարեկություն է իրականացրել Ջերմուկում
23 Հունվար, 2024 16:42
ՀՀ-ում ԵՄ առաքելության ավելացումը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի սահմանի իրավիճակը վերահսկելու համար. Ռիտեր
19 Դեկտեմբեր, 2023 14:26