Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Սերգեյ Առստամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

 

Սերգեյ Վլադիմիրի Առստամյանի կենսագրությունը

 

Ծնվել է 1973 թվականի հուլիսի 31-ին ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում:

1996 թ. ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի կենսաբանություն և քիմիա ֆակուլտետը,

2001 թ.՝ ՌԴ ՊՆ հրետանային ակադեմիան՝ զինվորական և վարչական ղեկավարում մասնագիտությամբ:

1991-1993 թթ. – ծառայել է զինված ուժերում:

 

Աշխատանքային գործունեություն

 

III-IX.1992 թ. – ԼՂՀ հրետանային դիվիզիոնի ռեակտիվ հրետանային մարտկոցի հաշվարկի հրամանատար

1992-1993 թթ. – ԼՂՀ ռեակտիվ հրետանային դիվիզիոնի ջոկի հրամանատար

I- IX.1993 թթ. – ԼՂՀ ԲՄ-21 հրետանային դիվիզիոնի ղեկավարման դասակի հրամանատար, հետախուզության պետ

1993-1995 թթ. – ԼՂՀ հրետանային բրիգադի ռեակտիվ դիվիզիոնի հետախուզության պետ

IV-IX.1995 թթ. – ԼՂՀ հրետանային վարչության ռազմական պատրաստականության բաժնի պետի ավագ օգնական

1995-1996 թթ. – ԼՂՀ հրետանային վարչության հետախուզության բաժնի պետի օգնական

1996-1997 թթ. – ԼՂՀ հրետանային վարչության մարտական պատրաստականության բաժնի սպա

1997-1998 թթ. – ԼՂՀ հրետանային վարչության հետախուզության պետ

1998-1999 թթ. – ԼՂՀ հրետանային բրիգադի 3-րդ դիվիզիոնի հրամանատար

VII-X.2001 թ. – ԼՂՀ հրետանու բաժնի մարտական պատրաստականության բաժնի պետ

X-XII.2001 թ. – ԼՂՀ հրետանու բաժնի օպերատիվ բաժանմունքի պետ

2001-2005 թթ. – ԼՂՀ զորամասի հրամանատար

2005-2008 թթ. – ԼՂՀ բրիգադի հրամանատարի տեղակալ, ապա՝ հրամանատարի պարտականությունների ժամանակավոր կատարող

2008-2013 թթ. – ԼՂՀ հրետանային գնդի հրամանատար

2013-2016 թթ. – ԼՂՀ դիվիզիայի հրամանատարի տեղակալ

2016-2018 թթ. – ԼՂՀ դիվիզիայի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ

IV-VII.2018թ. – ԼՂՀ դիվիզիայի հրամանատարի տեղակալ

2018-2020 թթ. – ԼՂՀ սոցիալական պաշտպանության բաժնի պետ

2020-2022 թթ. – ԱՀ զինվորական կոմիսար

2022-2023 թթ. – ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ

 

Պարգևներ

 

ՀՀ նախագահի 2016 թվականի ապրիլի 10-ի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» II աստիճանի մեդալով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

270