Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հուղարկավորությունը տեղի կունենա  փետրվարի 29-ին, հայտնում է SHOT թելեգրամյան ալիքը։

Նախնական տվյալներով՝ նրան կարող են հուղարկավորել Մոսկվայի Բորիսովսկոյե, Տրոեկուրովսկոյե կամ Խովանսկոյե գերեզմանատներում։

«Հուղարկավորությունը դեռ առջևում է: Մենք չգիտենք՝ արդյո՞ք իշխանությունները կխոչընդոտեն, որ այն անցկացվի այնպես, ինչպես ընտանիքն է ցանկանում և ինչպես արժանի է Ալեքսեյը: Մենք տեղեկությունը կհայտնենք, երբ այն հասանելի լինի»,- ասել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը:

 

731