Տարվա ամենահազվագյուտ օրը՝ փետրվարի 29-ին, նշվում է հազվադեպ հիվանդությունների օրը
Հազվադեպ հիվանդությունների օրը գլոբալ շարժում է, որն ուղղված է հնարավորությունների, ախտորոշման և տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։ Օրվա ընտրությունը պատահական չէ․ ամեն տարի այն նշվում է փետրվարի 28-ին կամ նահանջ տարիներին՝ 29-ին, տարվա ամենահազվագյուտ օրը։
Հազվադեպ հիվանդությունների օրն իր հիմնադրումից ի վեր՝ 2008 թվականից, կարևոր դեր է խաղացել հազվագյուտ հիվանդություններով մարդկանց միջազգային համայնքի կառուցման գործում։
Հայաստանը ևս 2012 թվից ի վեր մասնակցում է այս գլոբալ շարժմանը․ Յոլյան կենտրոնում իրականացվում են օրվան նվիրված տարատեսակ սեմինարներ և միջոցառումներ։
29 Փետրվար, 2024 19:39
546
Ծխախոտի օգտագործման դադարեցումը կարևորագույն քայլ է, ինչը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը․ ԱՆ
20 Հունվար, 2025 14:39
Դուրս եկա սուր վիճակից, պետք է սովորեմ ապրել այլևս այսպես. Զառա Արամյանն անդրադարձել է իր առողջական վիճակին
17 Նոյեմբեր, 2024 22:00
ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում
29 Մարտ, 2024 19:40