Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արտաշատն է՝ երեկվա «Ֆեստիվառին», ավելի քան 20 հազար հանդիսատեսով։ Բոլորին սպասելու ենք սեպտեմբերի 13-ին Հրազդանում և սեպտեմբերի 21-ին՝ Արմավիրում՝ «Ֆեստիվառի» հաջորդ համերգներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հրապարակելով լուսանկար զբոսաշրջային-երաժշտական փառատոնից:

«Բայց ոչ միայն. օգոստոսի 28-ին և 29-ին օպերային թատրոնը Ստեփանավանում է սկսում իր նոր խաղաշրջանը։

Ֆիլհարմոնիկ նվագախումբը շարունակում է իր համերգները մարզերում. սեպտեմբերի 2-ին՝ Ստեփանավանի մշակույթի պալատում, սեպտեմբերի 3-ին՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, սեպտեմբերի 10-ին՝ Մեղրիի մարզամշակութային կենտրոնում, սեպտեմբերի 11-ին՝ Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում, սեպտեմբերի 13-ին՝ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական թատրոնում, սեպտեմբերի 14-ին՝ Սիսիանի Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնում:

Այս տարի Վանաձորում կմեկնարկի իր նոր խաղաշրջանը Ստանիսլավսկու թատրոնը՝ սեպտեմբերի 19-ին։ Սա դեռ ամենը չէ։

Մշակութային կյանքը նաև մարզերում է։ Ավելի ու ավելի շատ։

Ճամփորդեք Հայաստանով, բացահայտենք մեր չքնաղ երկիրը»,- գրել է Անդրեասյանը։

251