Դելիա Փափազյանը Բեյրութի պայթյունի 5-րդ հայ զոհն է. լուսանկար
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է Դելիա Փափազյանը։ Այս մասին գրում է «Արևելքը»։
Երկու երեխաների մայր Դելիա Փափազյանն ընտանիքով բնակվում էր նավահանգստին շատ մոտ թաղամասում և զոհ է գնացել օգոստոսի 4-ին Բեյրութի խոշոր պայթյունին:

Ինչպես տեղեկացնում է Արեւելքը, նա պայթյունից զոհված 5-րդ հայն է:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք նավահանգստի հզոր պայթյունը նախնական տվյալներով 100 մարդու կյանք է խլել:
Ավելի վաղ հայտնել էինք քաղաքական գործիչ Նազար Նաջարյանի, քաղաքի կենտրոնի հիվանդանոցներից մեկի բուժքույր Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին, եւս մեկ հայի՝ Ժակ Բարամաքյանի մահվան մասին հայտնել են հայկական լրատվամիջոցները:

Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել:
05 Օգոստոս, 2020 15:58
1182
Երազում եմ մեքենա նստել և Բեյրութ գնալ, բարեկամանալ Լիբանանի լավ մարդկանց հետ․ Իսրայելի նախագահ
22 Ապրիլ, 2026 17:03
Բեյրութի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով սպանվել է չորս իսլամիստ
11 Մարտ, 2026 12:58
Բեյրութահայությունը ցնցված է. դաժանորեն սպանվել է Վաչե Արսլանյանը
16 Հունվար, 2025 10:07
Ինդոնեզիայում լաստանավ է հրդեհվել․ կա 5 զոհ, 41 անհետ կորած
02 Օգոստոս, 2026 19:46
Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր
26 Հուլիս, 2026 21:16
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ
18 Հուլիս, 2026 22:35