Հնդկաստանում կգործարկվեն թռչող տաքսիներ: Առաջինը՝ e200-ը, իր անդրանիկ թռիչքը կկատարի 7-8 ամսից՝ սկիզբ դնելով քաղաքային շարժի նոր դարաշրջանին ոչ միայն Հնդկաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Այս մասին News18-ին ասել է ePlane-ի հիմնադիր Սաթյա Չակրավարտին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նշվում է, որ օդային տաքսի ստեղծելու հնդկական նախագծի շրջանակներում խնդիր է դրվել հաղթահարել լուրջ տեխնիկական և լոգիստիկ խնդիրները և ստեղծել կոմպակտ և արդյունավետ թռչող տաքսի, որը կարող է հաղթահարել Հնդկաստանի քաղաքային լանդշաֆտների բարդությունները:
Չակրավարտին նշել է, որ չնայած դժվարություններին՝ ePlane ընկերությունը զգալի արդյունքների է հասել թռչող տաքսիների ստեղծման գործում՝ ներառյալ e50 նախատիպի հաջող փորձնական թռիչքները:
Մանրամասնելով e200-ի անվտանգության առանձնահատկությունները՝ նա առանձնացրել է փրկարարական համակարգերի մի քանի մակարդակներ, որոնք ուղղված են ուղևորներին պաշտպանելու տարբեր սցենարներում, որպեսզի ապահովեն փափուկ վայրէջք արտակարգ իրավիճակների դեպքում: Բացի այդ, թռչող տաքսին ի վիճակի է պահպանել բարձրացնող ուժն ու կայունությունը նույնիսկ անբարենպաստ պայմաններում: