Մեծ Բրիտանիայի Ուելսի արքայադուստր Քեյթը շնորհակալություն է հայտնել հանրությանը աջակցության համար՝ հունվարին որովայնի վիրահատությունից հետո իր առաջին հրապարակային ուղերձում, որին կցել է իր երեք երեխաների հետ լուսանկարը:
Ամուսնու՝ գահաժառանգ արքայազն Ուիլյամի արած լուսանկարում 42-ամյա Քեյթը ժպտում է և առողջ տեսք ունի՝ շրջապատված Ջորջ, Լուի արքայազններով և արքայադուստր Շառլոտով։
«Շնորհակալ եմ վերջին երկու ամսվա ընթացքում ձեր բարեմաղթանքների և մշտական աջակցության համար, - գրել է Քեյթը X-ի իր միկրոբլոգում:- Բոլորին ուրախ Մոր օր եմ մաղթում»:
Կիրակի օրը Մեծ Բրիտանիայում նշվում է Մոր օրը:
Հունվարին Քեյթը երկու շաբաթ անցկացրել է հիվանդանոցում՝ որովայնի վիրահատությունից հետո։ Այդ օրվանից նա չի երևացել հանրությանը, և Քենսինգթոնյան պալատում նրա գրասենյակը հայտնել է, որ դքսուհին դժվար թե վերադառնա պաշտոնական իր պարտականություններին մինչև Զատիկը, որն ընկնում է այս ամսվա վերջին: