Ավարտվել է մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծանախահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթը, որի արդյունքում հաղթող կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
 

«Այս պահին ճարտարապետահատակագծային փաստաթղթերի կազմման փուլում ենք։ Ավարտման փուլում է ազդեցության գոտում գտնվող հողերի գերակա շահի մասին որոշման փաստաթղթերի պատրաստումը»,- ասաց Երևանի կառուցապատման և ներդրումային գրասենյակի տնօրենը։

Քաղաքապետը հիշեցրեց, որ երկու ամիս փորձաքննություն է տեղի ունենալու, որից հետո լինելու է համալիր քննություն, որը պարտադիր պահանջ է:

«Ուզում ենք այս տարի սկսել կայարանի կառուցումը, ինչը պահանջում է մեր կողմից ջանք, որպեսզի մեր բոլոր գործընկերները տեղեկացված լինեն նախագծից, և համալիր փորձաքննության փուլը ևս հնարավոր սեղմ ժամկետներում անցնենք»,- ասաց քաղաքապետը:

 

Մանրամասները տեսանյութում 

531