Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկա նախագահական ընտրություններում կարող է հավաքել ձայների 82%-ը՝ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի ընտրական հաշվարկներով։ Ընդ որում, ընտրողների մասնակցության գնահատականը կազմում է 71 տոկոս։

Ընտրական հաշվարկներով առաջատարը պետության ներկայիս ղեկավար Վ.Պուտինն է՝ 82%-ով։ Մյուս թեկնածուների միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Ն. Խարիտոնով (ՌԴ Կոմունիստական ​​կուսակցություն)՝ 6%, Վ. Դավանկով (Նոր ժողովրդական կուսակցություն)՝ 6%, Լ. Սլուցկի (Լիբերալ դեմոկրատական)՝ 5%, հայտնում է ВЦИОМ-ը։

Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ընտրական հաշվարկը պատրաստել է ВЦИОМ-ը՝ Սոցիալական հետազոտությունների փորձագիտական ​​ինստիտուտի պահանջով։ Քվեարկությունը տեղի կունենա 2024 թվականի մարտի 15-17-ը։

 

675