Ոստիկանապետի հետ խնդիր չեմ ունեցել. փոխոստիկանապետը՝ իր ազատման մասին
Ոստիկանապետի հետ խնդիր չեմ ունեցել: Նա շատ կոմպետենտ պաշտոնյա է: Araratnews.am-ին ասաց արդեն ազատված փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:
Նրա խոսքով՝ աշխատանքից ազատվում է այլ աշխատանքի անցնելու համար: Թե ինչ ոլորտում կաշխատի, դեռ չգիտի, առաջարկներ էլ չի ստացել: «Ամեն ինչ նորմալ է: Վաղուց էի ուզում ազատվել: Ուղղակի հիմա եղավ դա»,- ասաց պարոն Մհրյանը։
Հայկ Մհրյանը հերքեց մամուլի այն հրապարակումները, թե ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ խնդիր է ունեցել: Նա, ըստ նախկին պաշտոնյայի, շատ կոմպետենտ ղեկավար է, մարդկային, լավ որակների տեր անձնավորություն:
Հիշեցնենք՝ Հայկ Մհրյանը եղել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ապա «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, որից հետո նշանակվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնում:
Սոնա Դավթյան
05 Օգոստոս, 2020 17:10
78735
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ» գրառմամբ 3 արտադրատեսակ չեն համապատասխանել սահմանված պահանջներին
13 Օգոստոս, 2026 14:48
ՀՀ շրջակա միջավայրի նոր փոխնախարարն ավարտել է Բրիստոլի համալսարանը. Վարչապետի նոր նշանակումը
10 Օգոստոս, 2026 14:04
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում
04 Օգոստոս, 2026 16:50
Շաբաթվա ստերը. օգոստոսի 3-9
10 Օգոստոս, 2020 16:09
Հայկ Մհրյանն ազատվեց պաշտոնից
06 Օգոստոս, 2020 17:27