ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կայցելի Մերձավոր Արևելք

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կայցելի Մերձավոր Արևելք:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս շաբաթ կայցելի Սաուդյան Արաբիա և Եգիպտոս՝ քննարկելու Գազայում հրադադարի հասնելու և պաղեստինյան տարածքներին մարդասիրական օգնությունը մեծացնելու ջանքերը։
Նախ՝ Բլինքենը մարտի 20-ին կայցելի Սաուդյան Արաբիա՝ բանակցություններ վարելու այս երկրի ղեկավարների հետ, իսկ մարտի 21-ին կգտնվի Կահիրեում՝ հանդիպելու Եգիպտոսի ղեկավարության հետ։
Բլինքենի այցը Մերձավոր Արևելք նրա վեցերորդ այցն էր Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի սկսվելուց հետո:
19 Մարտ, 2024 15:58
334