Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմից առաջին մեդալը նվաճել է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը` դառնալում հրում վարժության բրոնզե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ը։
«57 կգ քաշային կանանց պայքարում նա պոկում վարժությունում ցույց է տվել 85 կգ, իսկ հրումում` 120 կգ արդյունք:
Երկամարտում Ալեքսանդրա Գրիգորյանը զբաղեցրել է 4-րդ տեղը (205 կգ):
Հայ ծանրորդներից առաջինը մրցահարթակ է դուրս եկել Եվրոպայի փոխչեմպիոն, 65 կգ քաշային Գառնիկ Չոլաքյանը: Նա հանդես է եկել B խմբում, որտեղ երկամարտի 285 կգ (130+155) արդյունքով զբաղեցրել է 11-րդ տեղը:
Ծանրամարտի աշխարհի առաջնությունն առաջին վարկանիշային մրցաշարն է 2028 թվականի Օլիմպիական խաղերի համար»,-նշված է հաղորդագրության մեջ: