Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները և արտահայտվելով հիմնականում արյունամիզությամբ:

Տարածված փուլերում քաղցկեղային բջիջները արյունատար անոթներով ձևավորում են մետաստազներ թոքերում, ոսկրերում, գլխուղեղում և այլ օրգաններում:

Օնկոուրոլոգիայում իր տարածվածությամբ այն 3-րդն է՝ շագանակագեղձի և միզապարկի քաղցկեղից հետո:

ՀՀ-ում 2022թ. հայտնաբերվել է երիկամի քաղցկեղի 162 նոր դեպք, որից 105-ը տղամարդկանց մոտ: Հյուսվածաբանական տեսակը շատ կարևոր է՝ բուժման գրագետ տակտիկա մշակելու համար:

Հիվանդության հիմանական նշանը արյունամիզումն է, ծանրության և դիսկոմֆորտի զգացողություն գոտկային հատվածում, ջերմության բարձրացում 37-37.5, զարկերակային ճնշման տատանումներ:

Պատճառներից են՝

ծխախոտի օգտագործում

ճարպակալում

երիկամների վնասվածքներ

քրոնիկ երիկամային հիվանդություններ

շաքարային դիաբետ

Բուժումը

Վաղ փուլերում կատարվում է վիրահատական բուժում՝ երիկամի մասնահատում կամ հեռացում ծավալով:
Ուշացած փուլերում անցկացվում է դեղորայքային թերապիա, կախված հյուսվածաբանական ձևից՝ իմունոթերապիա, թիրախային թերապիա կամ քիմիաթերապիա:

Կանխարգելում

քրոնիկ հիվանդությունների բուժում և հսկողություն,

ակտիվ կենսակերպ,

կանխարգելիչ հետազոտություններ,

50 տարեկանից բարձր տարիքում ամենամյա ուլտրաձայնային հետազոտություն,

արյունամիզության առկայության դեպքում ուրոլոգի, ուռուցքաբանի խորհրդատվություն:

Խորհուրդները` Ուռուցքաբանության գծով ԱՆ խորհրդատոu, ուռուցքաբան-քիմիոթերապևտ Հայկուհի Գյոքչյանից:

479