Տավուշյան գործողությունների ժամանակ ժողովրդի մոտ հանգստություն կար: Առանձին էմոցիաներ, ջղաձգումներ կային, բայց հիմնականում ժողովրդի մոտ հանգստություն կար, և դա հեղափոխական իշխանության ձեռքբերումներից մեկն է: Այս մասին «Արարատ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին ասաց քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանը:

 

«Գործող իշխանության հեղինակությունը բարձրացել է Տավուշի գործողություններից հետո: Սա վկայում է մի բան. ինչքան էլ կան բաղոքներ, դժգոհություններ, բայց երևում է, որ պետության կազմակերպման հարցում առաջընթացը ակնհայտ է,- ասաց քաղաքագետ Հայկ Սուքիասյանը և այս համատեքստում բանախոսը հիշեցրեց  ապրիլյան պատերազմը:- Ապրիլյան պատերազմին տպավորություն էր, որ ժողովուրդը կազմակերպված պետություն չտեսավ: Այդ պատճառով էլ մի ամբողջ ժողովուրդ գնաց պատերազմ: Հավանաբար, նաև ցեղասպանվելու բնազդից է եղել, վախեցել են ու գնացել,- շեշտեց քաղաքագետը»:

 

Հայկ Մագոյան

876