«Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով կսահմանափակվի մուտքը ՌԴ Պետդումա
Ռուսաստանի Պետդումայի շենքերի համալիրում մարտի 25-ից մինչև առանձին որոշման ընդունումը մուտքի ժամանակավոր սահմանափակումներ կգործեն։ Այս մասին տեղյակ են պահվել պատգամավորներն ու նրանց օգնականները, տեղեկացնում է Վեդոմոստի-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
Նշվում է, որ նախկինում պատվիրված բոլոր միանվագ անցագրերը և կազմակերպված խմբերի՝ Պետդումայի շենքեր մուտք գործելու դիմումները, ինչպես նաև Դումայի շենքեր տրանսպորտային միջոցներ ընդունելու դիմումները չեղյալ են հայտարարվել:
Բացի այդ՝ որոշվել է սահմանափակել խորհրդարանական լսումների, կլոր սեղանների, ցուցահանդեսների, ֆորումների, էքսկուրսիաների և այլ միջոցառումների անցկացումը։
Նշենք, որ փոփոխությունները մտցվել են մերձմոսկովյան Կրասնոգորսկում «Կրոկուսի Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության ֆոնին։
24 Մարտ, 2024 04:03
1353
Հրապարակվել է «Կրոկուս»-ում ահաբեկչության զոհերի նոր ցուցակը
28 Մարտ, 2024 03:30
«Կրոկուս»-ում զոհվածների թիվը հասել է 133-ի
23 Մարտ, 2024 21:48
Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին պահպանել իր անկրկնելի դիմագիծը․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
10 Հոկտեմբեր, 2026 11:38
ՌԴ ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանին և Ադրբեջանին՝ նացիզմի հերոսացման դեմ բանաձևին աջակցելու համար
07 Հոկտեմբեր, 2026 10:20
ՌԴ-ն և ԱՄՆ-ն շփումների ընթացքում բարձրացնում են էներգետիկ համագործակցության հարցը․ Պեսկով
05 Հոկտեմբեր, 2026 14:11
Լավրովը և Մոսկվայի քաղաքապետը հրաժարվել են Պետդումայի պատգամավորական մանդատներից
29 Սեպտեմբեր, 2026 14:05
«Միասնական Ռուսաստան»-ը առաջատարն է. հայտնի են ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները
21 Սեպտեմբեր, 2026 11:07
ՌԴ-ում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները․ Պուտինը առցանց է մասնակցել ընտրություններին
18 Սեպտեմբեր, 2026 22:11