![](https://araratnews.am/admin/images/1711275884.jpeg)
Շայլո Ջոլի-Փիթը «միշտ հայրիկի աղջիկն է եղել», իսկ այժմ տեղափոխվել է հոր՝ Բրեդ Փիթի մոտ: Անջելինա Ջոլին «ուրախ չէ» դստեր ընտրությունից, բայց աջակցում է նրա որոշմանը։
«Անջելինան գիտի, որ Շայլոն արդեն կին է եւ կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել»,-In Touch-ի ասել է ինսայդերներից մեկը:
Բրեդի՝ 8,3 միլիոն դոլար արժողությամբ տունը Անջելինայի տնից մի քանի քայլ հեռավորության վրա է գտնվում եւ «Շայլոն կարող է ցանկացած ժամանակ այցելել Էնջիին եւ իր եղբայրներին ու քույրերին»:
Շայլոյի որոշումը անակնկալ չէր։ Թեև նա լավ հարաբերություններ ունի իր մոր հետ, նա նաեւ «անխզելի կապ» ունի հոր հետ: «Նրանք շատ ջերմ, զվարճալի եւ անկեղծ հարաբերություններ ունեն, ասես ստեղծված են նույն կտորից»,- Life & Style-ին ասել է աղբյուրը:
«Բրեդը երբեք ճնշում չի գործադրում Շայլոյի վրա եւ խրախուսում է նրան հասնել իր երազանքներին: Աղջիկն իրեն հարմարավետ է զգում, երբ զրուցում է նրա հետ»,-հավելել է աղբյուրը: