Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ավագ դուստրը տեղափոխվել է ծնողների տնից։ 19-ամյա Շայլոն որոշել է ապրել իր աստղային մորից առանձին։

Daily Mail-ի տվյալներով՝ աղջիկը վարձակալել է առանձին բնակարան։ Նա այնտեղ ապրում է իր ընկերուհու՝ պարուհի Քեոնի Ռոուզի հետ։

Աստղային ժառանգորդուհին բնակարանը վարձակալել է մինչև ամառվա վերջ։ Եթե նրան դուր չգա ինքնուրույն ապրելու փորձը, ապա կվերադառնա մոր մոտ։

Հրապարակումը գրում է, որ Ջոլիին դուր չի եկել դստեր գաղափարը, չնայած չի խանգարել նրան տեղափոխվել։

«Անջելինան ընդհանրապես չի կարող հանգիստ լինել այս հարցում. նրան դուր է գալիս, երբ բոլոր ճուտիկները մեկ բնում են։ Նա զայրացած է»,- ասել է ներքին աղբյուրը։

Լրատվամիջոցները հրապարակել են լուսանկարներ, որտեղ Շայլոն և Քեոնին գրկախառնվում են նոր բնակության վայրի մոտ։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում շրջանառվել էին լուրեր նրանց միջև հնարավոր ռոմանտիկ կապի մասին, որոնք սկսվել էին արդեն նախորդ տարվա նոյեմբերից։

288