Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պրոդյուսեր Դենի Ռոսները հրավիրել է դերասան Բրեդ Փիթին և դերասանուհի Անջելինա Ջոլիին համատեղ նկարահանվելու նոր ֆիլմում։ Այս մասին հայտնում է Page Six-ը։

Պրոդյուսերի խոսքով՝ ինքը լրջորեն է վերաբերվում իր առաջարկին. ծրագրի իրականացման համար Ռոսները հավաքել է մոտ 60 միլիոն դոլար, որը, հուսով է, բավական կլինի նախկին ամուսիններին հաշտեցնելու և միասին նկարահանվելուն համաձայնելու համար։

Խոսելով ֆիլմի գաղափարի մասին՝ Ռոսներն ասել է, որ վերջին 20 տարիների ընթացքում ինքն այն մտքում պատկերացրել է։ Նախատեսվում է, որ սա կլինի սիրային ֆիլմ՝ հիմնված իրական իրադարձությունների վրա։ Իրադարձությունները կծավալվեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Փիթը կարող է մարմնավորել Կաննի հյուրանոցի սեփականատեր Էմանուել Մարտինեսին, իսկ Ջոլին կմարմնավորի նրա սիրուհի և մուսա Էմմա Դիգարդին։

965