Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրությանն են ներկայացվել ռեժիսոր Դեյվիդ Ֆինչերի նոր նախագծի՝ «Քլիֆ Բութի արկածները» (The Adventures of Cliff Booth) ֆիլմի առաջին թիզերը։ Ֆիլմը կլինի Քվենտին Տարանտինոյի 2019 թվականի հանրահայտ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի անսպասելի շարունակությունը:

Սյուժեն կենտրոնանալու է Բրեդ Փիթի կերպարի շուրջ, որն օգնում է լուծել տարբեր խնդիրներ: Գլխավոր դերում կրկին Բրեդ Փիթն է, որը խաղացել է այս հերոսին նախորդ ֆիլմում և իր դերակատարմամբ ստացել է Օսկար։ Netflix-ի բացառիկ ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը դեռևս անհայտ է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայ դերասան Կարեն Կարագուլյանը, որն առավել հայտնի է Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմում իր դերով, կնկարահանվի Netflix-ի այս նախագծում՝ Փիթի հետ միասին: 

733