Մեկնարկել է Մ-3, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի կմ116+790- կմ128+718 հատվածի հիմնանորոգումը։ Հիմնանորոգվող ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը մոտ 12կմ է։

Շինաշխատանքները կատարում է «Ոսմար» ՍՊԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։ Շինաշխատանքների պայմանագրային արժեքը մոտ 3.2 մլրդ դրամ է։ Լայնածավալ շինաշխատանքներին ընդառաջ նախապատրաստվում են ճանապարհի եզրային հատվածները։

221