Ստեփանակերտի ուղղությամբ և Շուշիում թշնամին կիրառել է կասետային հրթիռներ

Խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները։ Այս մասին հաղորդում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:
«Օրվա ընթացքում(կեսօրից հետո) կասետային հրթիռներ են արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ, ավերել ու նյութական մեծ վնաս պատճառել բնակիչներին։
Հրթիռներն ընկել են բնակելի տների վրա ու շենքերին հարող տարածքներում, վնասել տանիքները, պատշգամբներն ու ջարդել լուսամուտները։
Բարեբախտաբար` քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։
Թշնամական ուժերի հաջորդ թիրախը Շուշին է։ Ադրբեջանաթուրքական հանցավոր ագրեսիայի հետևանքով Արցախի մշակույթի մայրաքաղաքում ևս ավերածություններն ու վնասների չափն անհաշիվ են»,-ասված է հաղորդագրության մեջ:
06 Նոյեմբեր, 2020 22:44
1134
Միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցներ արձագանքել են Ստեփանակերտում կայացած հանրահավաքին
26 Դեկտեմբեր, 2022 15:31
Ստեփանակերտում նախկին հանրակացարանի շենքը վերակառուցվում է. այն շահագործման կհանձնվի
21 Ապրիլ, 2022 14:00
Շմոլ գազից թունավորման դեպք. 5 մարդ հոսպիտալացվել է
23 Մարտ, 2021 02:00
Ստեփանակերտում կվնասազերծեն կասետային հրթիռ
10 Մայիս, 2021 19:27
Հրթիռային և կասետային ռումբերի վնասազերծման աշխատանքներ Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում
22 Փետրվար, 2021 15:20
Քիչ հետո լսվելու են պայթյուններ. ԱԻՊԾ
06 Հունվար, 2021 19:13
Իրանն առաջին անգամ մարտական գործողությունների մեջ արձակել է «Սաջջիլ» միջին հեռահարության հրթիռը. Tasnim
18 Հունիս, 2025 23:38
Իրանը հրթիռային նոր հարվածներ է հասցրել Իսրայելին․ Tasnim
17 Հունիս, 2025 00:16
Սա բավականին հստակ ազդանշան է․ ինչ է գրում միջազգային մամուլը ՌԴ-ի կողմից «Օրեշնիկ»-ի կիրառման մասին
22 Նոյեմբեր, 2024 15:35